00:00:00

«Հրապարակ». ԱԺ նախկին պատգամավորը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարան

13:52, 22 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել՝ մոտ 200 միլիոն դրամ։ Սակայն երեկ պարզեցինք, որ հայցվորը  518 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել, որի մեջ ներառել է իր ընկերության կրած վնասի չափը, մասնավորապես՝ չվճարվելու պատճառով վարկեր վերցնելը եւ այլն։ Մայր Աթոռի պաշտպանությամբ զբաղվում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գրասենյակը, թեեւ դե ֆակտո ՓՊ նախագահը գործին չի մասնակցում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր