00:00:00

Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն

20:12, 21 օգոստոս 2019 Տնտեսություն

ՀՀ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը օգոստոսի 21-ին ուղարկելու է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,- գրել է վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր