Կասկածյալներից 4-ը տղամարդ են, 1-ը՝ կին՝ 24-45 տարեկան: Նրանք ձերբակալվել են սոցկայքերի մոնիթորինգի արդյունքում: Ձերբակալվածներն իրավապահ մարմիններին հայտնի են եղել անարխիստական շարժումների մասնակցությամբ:
Հաղորդվում է, որ կասկածյալները սոցկայքերում փոխանակվել են G7-ի գագաթնաժողովի ժամանակ պահակախմբում աշխատող օրինապահների գտնվելու վայրի մասին տեղեկություններով: Նրանք քննարկել են հյուրանոցներից մեկի վրա հարձակման և այն հրդեհելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 24-26-ը: Գագաթնաժողովի անվտանգությունը կապահովի ավելի քան 10 000 ոստիկան և ժանդարմության աշխատակից: