00:00:00

Քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագիծը

21:36, 20 օգոստոս 2019 Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հանդիպել է գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության (տեսլական 2029)» նախագիծը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ֆերմերներ, գյուղոլորտի այլ պատասխանատուներ: Փաստաթղթով նախատեսված է գույքագրել գյուղատնտեսության ոլորտի առկա իրավիճակը, նախանշել զարգացման ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։ Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ռազմավարության հիմքում դրված Հայաստանի մրցակցային առավելություններն ու փաստաթղթի հիմնական սկզբունքները, որոնց թվում առանձնապես կարևորվել են  ագրեգացումը, առևտրայնացումը, կողմնորոշումը դեպի որակ, երիտասարդության ներգրավվածությունը գյուղոլորտում, գյուղարտադրանքի դիվերսիֆիկացումը և ռիսկերի կառավարումը, կլիմայական փոփոխությանը հարմարվողականությունը ու շրջակա միջավայրի կայունությունը, տեխնոլոգիաների արդիականացումը: Գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների թվում մատնանշվել են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացումը, սննդամթերքի անվտանգության ապահովումը, պարենային անվտանգության և սնուցման բարելավումը, տեղական շուկաների զարգացումը և արտահանման հնարավորությունների բարձրացումը, գյուղատնտեսության ոլորտում մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը, թվային գյուղատնտեսության և տեխնոլոգիական նորարարության խթանումը: Նշվել է նաև, որ նախատեսվում է իրականացնել հողային բարեփոխումներ, աջակցել փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին անցում կատարել ավանդական փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն: Փոխնախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել է, որ առաջիկայում մշակվելու և շահագրգիռ կողմերի ուշադրությանն է ներկայացվելու նաև ռազմավարության իրականացման գործողությունների պլանը: Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են ռազմավարության վերաբերյալ իրենց առաջարկներն ու նկատառումները: ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք միջազգային և տեղական փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից հատուկ հրավիրված փորձագետներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր