00:00:00

Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկել է Հայաստանի կայուն զարգացման նպատակները

20:50, 20 օգոստոս 2019 Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախարարը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։ Շոմբի Շարփը նախարարին է ներկայացրել իր թիմը և պատմել կազմակերպության ներսում իրականացվող բարեփոխումների մասին։ ՄԱԿ-ի մշտական համակարգողն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի կառուցվածքում ընդգրկված դոնոր կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցության ձևաչափին։ Կողմերը քննարկել են Հայաստանի կայուն զարգացման նպատակները. ՄԱԿ-ի պատվիրակության մասնագետները ներկայացրել են կազմակերպության առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային ռազմավարությունների մշակման աշխատանքներին, ձևաչափին և ՄԱԿ-ի ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի փաստահավաք փորձագիտական խմբի կողմից պատրաստվող Ներդրումային քաղաքականության հետազոտության վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր