00:00:00

Թորոսյանն անհրաժեշտ է համարում շտապօգնության և պոլիկլինիկաների համագործակցության ուժեղացումը

18:46, 20 օգոստոս 2019 Առողջություն

Շտապօգնության բժշկական ծառայության և պոլիկլինիկաների համագործակցությունը պետք է ուժեղացվի, որպեսզի այն կանչերը, որոնք շտապ տուն հասնելու կարիք չեն պարունակում, տեղափոխվեն պոլիկլինիկական օղակ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այս կերպ հիվանդն իր ոտքով գնալու է պոլիկլինիկա կամ տնային կանչը լինելու է պոլիկլինիկայից: Առողջապահության նախարարն ասաց, որ շտապօգնության կանչերի արագ չհասնելու պատճառներից մեկը չհիմնավորված կանչերն են: Թորոսյանը  նշեց, որ կանչերի հետ կապված կա մեկ այլ խնդիր՝ մարզերից զանգահարելիս հաճախ քաղաքացիները կապ են հաստատում Երևանի շտապօգնության ծառայության և ոչ թե իրենց տեղի ծառայության հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր