00:00:00

Պոլիկլինիկական համակարգը չի կարևորվել Հայաստանում, սակայն այդ սխալը պետք է ուղղել. Թորոսյան

18:14, 20 օգոստոս 2019 Առողջություն

Պատմականորեն պոլիկլինիկական համակարգը չի կարևորվել Հայաստանում թե իշխանությունների, թե բնակչության կողմից, սակայն Առողջապահության նախարարությունն այդ սխալը պետք է ուղղի: Օգոստոսի 20-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ բնակչությանը պետք է ուղղորդել դեպի պոլիկլինիկա և զարգացնել այդ համակարգը: Նրա խոսքով` արդեն իսկ քայլեր կատարվել են այդ ուղղությամբ` բարձրացվել են պոլիկլինիկայի աշխատողների աշխատավարձերը և ֆինանսավորումը: «Մեր քայլերը ուղղված են նրան, որ պոլիկլինիկան ավելի բարեհամբույր և մոտիվացված լինի ընդունելու բնակիչներին և նրանց բուժելու հարցում:  Դա արդեն նկատելի է, և Երևան քաղաքում կան շատ լավ պոլիկլինիկաներ, որոնք ոչ մի ձևով չեն զիջում հիվանդանոցի ամբուլատոր բաժնին: Իհարկե, կան պոլիկլինիկաներ, որոնք այնքան էլ լավ վիճակում չեն ու հիմնականում քաղաքային ենթակայության տակ են, և քաղաքային բյուջեն ունի հատուկ տող առողջապահության մասով, որով ներդրում է կատարելու շենքային պայմանները բարելավելու և տեխնիկական սարքավորումներ գնելու համար»,- ասաց Թորոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր