00:00:00

Նոր հանքերին՝ ո՛չ. ՍԴՀԿ հայտարարություն է տարածել

02:30, 20 օգոստոս 2019 Տնտեսություն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում հասունացել է ժամանակը զարգացնելու այլընտրանքային էներգետիկան և պետականորեն ներդրում կատարելու վերականգնվող էներգետիակայի ոլորտում։  Այս մասին  հայտարարություն է տարածել կուսակցությունը: «Այսօր ցավալիորեն Հայաստանը հանդիսանում է այն եզակի երկրներից, որը հանդիսանալով Էլեկտրաէներգիա արտադրող՝ երկիր բնակչության համար այն հանդիսանում է ծանր ֆինանսական բեռ։ Այնինչ Հայաստանի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները թույլ են տալիս այլընտրանքային էներգետիկայի զարգացման միջոցով թեթեւացնել ազգաբնակչության հոգսը։ Հետխորհրդային տարիներին Հայաստանում անտառապատ տարածքները կրճատվել են գրեթե 2 անգամ, իսկ առկա անտառապատ տարածքները գտնվում են անմխիթար վիճակում և վերացման վտանգի տակ են։ Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր բնությանը և շրջակա միջավայրին հանուն մեր ապագա սերունդների, ուստի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դեմ է արտահայտվում ի հաշիվ բնության նոր հանքերի առաջացմանը և գտնում է, որ հնարավոր է գտնել խնդրի լուծման տարբերակներ զարգացնելով էներգետիկ ոլորտը այլընտրանքային և վերականգնողական էներգետիկայի զարգացման միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր