00:00:00

Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները

22:15, 19 օգոստոս 2019 Տնտեսություն

Մի քանի ամիս շարունակ պատրաստվելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովին» ՝ կազմակերպչական թիմը փորձել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կոտայքի մարզը ներկայանա իր ամբողջ հմայքով ու տնտեսական ներուժով: Ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ արվել է  առավելագույնը՝  հարմարավետ հարթակներ ստեղծելու թե՛ էքսպո-ցուցահանդեսի մասնակիցների, թե՛ իրենց հաջողակ պատմություններով կիսվողների, թե՛ ներդրումային ծրագրեր ներկայացնողների և թե՛ համաժողովի մասնակիցների համար: Համաժողովի շրջանակում ներկայացվել են 10 հաջողված ձեռնարկությունների պատմություններ, ինչպես նաև՝ տեխնոլոգիական գյուղատնտեսության, զբոսաշրջության, ադամանդագործության, ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային շուրջ 25 ծրագիր: «Այն, ինչին դուք ականատես եղաք համաժողովի շրջանակում, մեր մարզի տնտեսական ներուժի միայն մի մասն էր: Իրականում, Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական հնարավորություններ, որոնք վերհանելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները չեն դադարում: Համաժողովից հետո հնչած յուրաքանչյուր կարծիք, շնորհավորանք ու բարեմաղթանք միմիայն պարտավորեցնող է ու առաջ մղող: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ արեցին բոլորիս համար օգոստոսի 17-ը հիշարժան դարձնելու համար: Ի գո՛րծ»,-ամփոփելով  «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը՝ նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր