00:00:00

Հրազդանում կառուցվելու է 1 ՄՎտ հզորությամբ երկու նոր արևային էլեկտրակայան

17:39, 17 օգոստոս 2019 Տնտեսություն

Կոտայքի մարզը բացառիկ դեր ունի էներգետիկայի բնագավառում։ Էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը մարզի արդյունաբերության ծավալում կազմում է 45 տոկոս։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ծաղկաձորում«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։   «Հանրապետությունում արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի 20 տոկոսը գեներացվում է Կոտայքում։ Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Հրազդան ՋԷԿ-ին և Հրազդանի 5-րդ էներգաբլոկին։ Մարզի Հրազդան և Մարմարիկ գետերի վրա այսօր գործում են 17 ՀԷԿ-եր»,- ասաց Պետրոսյանը։   Մարզպետի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում արտադրության ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականի՝ 74,9 միլիարդ դրամի։   Պետրոսյանը նշեց, որ արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում դարձել է գրավիչ, հատկապես Կոտայքի մարզում առկա արևային բարձր ներուժի և համապատասխան հողատարածությունների առկայությունը առավել նպաստավոր են մարզում նմանատիպ կայաններ կառուցելու համար։   «2018 թվականին Հրազդան համայնքում կառուցվել է 430 ԿՎտ արևային էլեկտրակայանը, իսկ 2019 թվականին նախատեսվում է կառուցել Հրազդան երկու նոր համայնքում 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր