Փաշինյանը նշեց, որ արդյունաբերության հետ մեկտեղ Կոտայքի մարզում կարող են զարգանալ այլ ուղղություններ ևս.
«Կոտայքը նաև շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի, և կառավարության հաջորդ առաջնահերությունը՝ զբոսաշրջությունը նույնպես Կոտայքում պետք է զարգանա: Նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան Կոտայքի մարզում, կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որ բարձր տեխնոլոգիական ընկերությունները «ոտի տեղ» անելու հնարավորություն ունենան»:
Վարչապետն անդրադարձավ նաև արդյունաբերական գյուղատնտեսությանը՝ ընդգծելով՝ Կոտայքի մարզն այստեղ ևս մեծ պոտենցիալ ունի.
«Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով՝ նկատի ունեմ, որ գյուղատնտեսության ՕԳԳ-ն պետք է լրջորեն ավելանա, սա մեզ համար ռազմավարական խնդիր է: Ենթադրենք 1 տոննա խաղողի արտադրության վրա աշխատում է 10 մարդ, տեխնոլոգիական զարգացման արդյունքում պետք է մեկ տոննա խաղողի արտադրության վրա աշխատի 2 կամ 1 մարդ, որպեսզի ստացվող եկամուտն ու ներդրվող միջոցները լինեն առավելն արդյունավետ:
Սա մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ ռացիոնալությունը: Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած մյուս ոլորտներով»: