00:00:00

Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են սահմանվել

22:33, 16 օգոստոս 2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։ Ավտոճանապարհի 125 կմ-ին, Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ կլինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր