00:00:00

ՀՀ-ում որ համայնքներում և ինչ ժամանակացույցով է նախատեսված իրականացնել խոշորացումներ և արտահերթ ընտրություններ. ներկայացնում է Գորգիսյանը

21:02, 16 օգոստոս 2019

Նախատեսվում է մշակել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Գրառման մեջ մաս,նավորապես, ասվում է. «Նախատեսվում է մշակել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ս․ թ․օգոստոսի 13-ին դիմել էի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ՀՀ-ում որ համայնքներում և ինչ ժամանակացույցով է նախատեսված իրականացնել խոշորացումներ և արտահերթ ընտրություններ։ Նախարարությունից պատասխանել էին, որ սկսած ս.թ. ապրիլ ամսվանից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը համայնքների միավորման նախնական վերաբերյալ քննարկումներ է իրականացնում մարզպետարաններում՝ տեղի պաշտոնատար անձանց և մասնագետների, այնուհետև նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Նշվում է, որ նման ձևաչափի քննարկումներ տեղի են ունեցել Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի թվով 125 համայնքներում: ՀՀ բոլոր մարզերի (բացառությամբ Սյունիքի և Վայոց ձորի, որտեղ համայնքների միավորման գործընթացն ավարտվել է) միավորման ենթակա համայնքների բնակչության հետ նմանատիպ քննարկումների արդյունքներով նախատեսվում է մշակել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Համայնքների միավորման փնջերը հնարավոր կլինի տրամադրել վերոնշյալ նախագիծը մշակվելու պահից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր