00:00:00

Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ օրենսդիր մարմնի ներկացուցիչների հետ

23:01, 16 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ օրենսդիր մարմնի ներկացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը և հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց ոստիկանության և օրենսդիր մարմնի համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ նման հանդիպումներն էլ ավելի հաճախակի կլինեն և գործընկերությունն ավելի կխորանա՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ հանցավորության դեմ պայքարի: Հանդիպման ընթացքում խոսվեց որոշ հանցատեսակների մասով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակության ներգրավվածության անհրաժեշտության մասին: Քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող հարցեր: Ոստիկանության պետը ներկայացրեց, թե հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում: Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև առաջիկայում ոստիկանությունում սպասվող բարեփոխումներին, մասնավորապես խոսեց նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության, տեխնիկական հագեցվածության մասին, ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի նորաստեղծ շարժական պարեկային ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:   https://www.youtube.com/watch?v=WXGA246zrGg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր