00:00:00

Ղրղզստանում կալանք Է դրվել Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա

20:58, 16 օգոստոս 2019 Իրավական

Ղրղզստանում կալանք Է դրվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա, որը 12 քրեական գործերի ֆիգուրանտ Է: Այդ մասին  օգոստոսի 16-ին հայտնել Է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: «Քրեական այն գործերի հետաքննության շրջանակում, որոնց ֆիգուրանտ Է Ալմազբեկ Աթամբաեւը, կալանք Է դրված գույքի, արժեթղթերի, բաժնետոմսերի, Ղրղզստանի Հանրապետության բանկերում առկա բոլոր հաշիվների վրա»,-հայտարարել են մամուլի ծառայությունում: Հսկիչ մարմնի տվյալներով՝ կալանք Է դրված նաեւ նախկին նախագահի կնոջ՝ Ռաիսա Աթամբաեւայի ամբողջ ունեցվածքի ու հաշիվների, ինչպես նաեւ Աթամբաեւի հետ կապված ընկերությունների ունեցվածքի վրա, որոնց թվում են՝ «Ղրղզավտոմաշ»-ը, «Ապրիլ» հեռուստաալիքը, «Մեդիաֆորում» բաց բաժնետիրական ընկերությունը եւ որիշներ: Ավելի վաղ Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել Է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը: Աթամբաեւին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս եւ ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս: Բացի այդ, պետության նախկին ղեկավարին կասկածում են անօրինական հարստացման, փողերի լվացման եւ լեռնարդյունահանման ճյուղում թույլատրագրեր տալիս կոռուպցիայի մեջ: Նաեւ Աթամբաեւին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը եւ նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաեւ Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւի անօրինական ազատման հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր