00:00:00

Սոնա Աղեկյանն ու Արարատ Խաչիկյանը ազատ են արձակվել

15:07, 16 օգոստոս 2019

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը եւ Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը ազատ են արձակվել։ Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող քաղաքացիների, Սոնա Աղեկյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպել էր Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետեւանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց եւ ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։ Ոստիկանության բաժին հրավիրվեց նաեւ Արարատ Խաչիկյանը՝ պարզաբանումներ տալու նպատակով։ Նշենք, որ Երեւանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքներ բողոքում են, որ զրկված են կոյուղագծից՝ Ռոստոմյան 91 հասցեում բնակվող 2 դատավորների պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր