00:00:00

ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նորանշանակ ղեկավարին

12:22, 16 օգոստոս 2019

Օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին: Հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարները: Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովելուն ուղղված կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ և վերահաստատել արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցելու Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Մասիս Մայիլյանը «The HALO Trust»-ի նոր ղեկավարին հաջողություն է մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում: :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր