00:00:00

Ծովակ գյուղի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը. խցանումը հասնում է արդեն 1 կիլոմետրի

11:38, 16 օգոստոս 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը, ինչի պատճառով էլ խցանում է սկսվել։ Ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, և արդեն խցանումը 2 կողմերից հասնում է մոտ 1 կիլոմետրի։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները։ Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։ Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ բնակիչները ճանապարհը փակել են՝ հայտնելով, որ իրենց համագյուղացուն անհիմն կալանավորել են։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր