00:00:00

Իմ հայրն այդ ամենի հետ կապ չունի․ Վ․ Սիսեռյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

17:38, 15 օգոստոս 2019 Տնտեսություն

Կառավարության  դիմաց ընդդեմ  Ամուլսարի հանքի շահագործման  ակցիա իրականացնող  բնապահպանները  հանդիպեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Բնապահպանները նշցին՝  ցանկանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել: Սիսեռյանն   էլ  նշեց՝  որոշ ժամանակ առաջ իրեն տեղյակ են պահել, որ Ամուլսարի հետ առնչություն ունենալու մասին նյութեր են շրջանառվել իր հոր մասին, այսինքն՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Սիսեռյանի հայրը ինչ-որ կապեր ունի հանքի շահագործման հետ։ «Տիգրան Ավինյանին փոխանցել եմ, որ նման թեմա է շրջանառվում, նա էլ փոխանցել է համապատասխան մարմիններին: Ես նաև այն ժամանակ պատրաստվում էի այս թեմայի մասին պարզաբանում տալ: Ես պահելու բան չունեմ, եթե պահելու բան ունենայի, ապա չէի գա ու չէի կանգնի այստեղ։ Իմ հայրն այդ ամենի հետ կապ չունի»,-   ասաց Սիսեռյանը՝ նշելով՝ եթե կան փաստր, թող ներկայացնեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր