00:00:00

Այն, ինչ ասում եք հիմա Կառավարությունում, իրականությանը չի համապատասխանում․ բնապահպաններն ահազանգում են

16:13, 15 օգոստոս 2019 Տնտեսություն

Կառավարության դիմաց  շարունակվում է բնապահպան ակտիվիստների բողոքի ակցիան։ Բնապահպանները դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։ Վերջիններս  հայտարարում են, որ լիբանանյան ընկերության փորձաքննության եզրակացությունը ամբողջական չի ներկայացվել հանրությանը։ «Մենք կառավարության անդամներին հրավիրում ենք դուրս գալ այստեղ ու ծանոթանալ իրական ուսումնասիրությանը, փաստերին։ Հարգելի՛ կառավարություն, ձեզ խաբում են, շատ պարզ հայերենով, անգլերենով գրված փաստերը հնարավոր չէ մանիպուլացիայի ենթարկել։ Այն, ինչ ասում եք հիմա կառավարությունում, իրականությանը չի համապատասխանում։ «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է և ենթակա է ուժը կորցրած ճանաչելու», - բարձրախոսով դիմելով կառավարությանը՝ հայտարարեց բնապահպան Աննա Շահնազարյանը։ Ավելի վաղ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը հայտարարել էր, որ փորձաքննության հեղինակները չեն կարողացել պատասխանել փորձագետի առաջադրած հարցին՝ արդյոք Ամուլսարի բաց հանքի շահագործումը կարող է լինել անվտանգ, քանի որ շրջակա միջավայրի փորձաքննության եզրակացությունը թերի է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր