00:00:00

Տարածքային կառավարման նախարարի քարտուղարուհին ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկե­սային փարթիի. «Հրապարակ»

13:24, 15 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկե­սային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը: Հոբելյարի տոնը լիարժեք դարձնե­լու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նա­խարարության անձնակազմին՝ նրանց կտրե­լով հոգսաշատ աշխատանքային առօրյայից: Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվա­նից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակնե­րով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրա­ծուին: Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր