00:00:00

Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցի դիմաց կրակոցներ են հնչել. կա վիրավոր

03:54, 15 օգոստոս 2019 Հասարակություն

Վանաձորի Բաթումի փողոցում այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Armtimes.com-ը: Ժամը 22:00-ի սահմաններում նշված փողոցի վրա՝ «Արգիշտի» հյուրանոցային համալիրի դիմաց, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, հրազենային վնասվածքներով մեկ հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում այս պահին աշխատում են ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, քննիչներն ու փորձաքրեագետները: Նախնական տեղեկություններով հայտնաբերվել է կրակված 7 պարկուճ: «Արգիշտի» հյուրանոցային համալիրը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր