00:00:00

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է  ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին

00:23, 15 օգոստոս 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին: Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 14.08.19թ. N 1127-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արսեն Այվազյանը: Շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը նշել է, որ Այվազյանն իր գործունեությամբ կնպաստի Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։ «Արսեն Այվազյանն օժտված է բարոյահոգեբանական որակական բարձր հատկանիշներով և մասնագիտական գիտելիքներով և  ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն` կանի առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը ևս մեկ անգամ  շնորհավորեց Այվազյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ կանի ամեն հնարավոր բան՝ կոմիտեի աշխատանքի արդյունավետությանը նպաստելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր