00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին

23:25, 14 օգոստոս 2019 Իրավական

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լինն Թրեյսին։ Պաշտպանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID) իրականացվող ծրագիրը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքին և այլն։ Կողմերը կարևորել են աշխատանքը մարզերում՝ ընդգծելով երիտասարդներին ներգրավելու կարևորությունը:

Լինն Թրեյսին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր