00:00:00

Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի անիվներում տեխնիկական խնդիրներ են առաջացել

18:00, 14 օգոստոս 2019

Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի հիմնական անիվներում տեխնիկական խնդիրներ են հայտնաբարվել։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա ավիաընկերությունը»։ «Հարգելի ուղևորներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա ավիաընկերության NGT 782` Բարսելոնա-Երևան չվերթը ուշանում է, օդանավի հիմնական անիվներում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Արմենիա ավիաընկերությունը արդեն կապ է հաստատել եվրոպայում գտնվող իր գործընկերների հետ նոր անիվների մատակարարումը Բարսելոնա արագացնելու, տեխնիկական խնդիրը վերացնելու համար: Այս պահին օպերատիվ աշխատանքներ են ընթանում խնդրի արագ կարգավորման և քաղաքացիների վերադարձը դեպ Երևան անվտանգ ապահովելու համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր