00:00:00

Հակառակորդի կողմից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին տեղափոխել են Երևան

16:50, 14 օգոստոս 2019

Ճամբարակում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային իրավորում ստացած 27–ամյա պայմանագրային զինծառայողին երեկ՝ օգոստոսի 13–ին Ճամբարակի առողջության կենտրոնում վիրահատել են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը։ Նա նշեց, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով։ Զինծառայողին վիրահատելու համար Երևանից Ճամբարակ են ժամանել զինվորական հոսպիտալի բժիշկներ։ NEWS.am–ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել պայմանագրային զինծառայող Արտակ Օ-ն։ Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր