00:00:00

Պետական նախարարն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի պատվիրակությանը

17:23, 14 օգոստոս 2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոննա Պողոսյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են համալսարանի և Արցախի կրթական ու տնտեսական ոլորտներում համագործակցության առկա ու նոր ուղղությունները: Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը պետական նախարարին է ներկայացրել տաղանդավոր երիտասարդներին աջակցելու, տնտեսության համար անհրաժեշտ մասնագետների պատրաստելու, Արցախի պետական համալսարանի հետ հետազոտական ծրագրեր իրականացնելու առաջարկներ: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել Արցախի կառավարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության բարձր մակարդակը և հայտնել կառավարության աջակցությունն այդ ծրագրերի իրականացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր