00:00:00

Նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրա­կան ասպարեզ. նա Երևանից դրական ազդակներ է ստացել. «Հրապարակ»

13:19, 14 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համա­գործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրա­կան ասպարեզ: Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապե­տական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին: Արցախյան մեր աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ: Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երևանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու հա­մար: Ասում են՝ տետ ա տետ հանդիպումից հետո թե´ Սամվել Բաբայանը, թե´ Արայիկ Հարությունյա­նը ՀՀ իշխանությունների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցանկացած պահի կարող են գնալ գործարքի, ու պահուստային թեկնածուի անհրաժեշտություն կա: Հատկապես, որ Մայիլյանը կա­րող է արժանանալ նաև գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությանը և շանս ունի իր կողմը գրավել Հարությունյան-Բաբայան հանդի­պումից հիասթափված էլեկտորատին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր