00:00:00

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաղթեց Կարուանային

03:51, 13 օգոստոս 2019 Սպորտ

Grand Chess Tour շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի երրորդ օրը հաղթանակով մեկնարկեց Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը 7-րդ տուրում սևերով հաղթանակի հասավ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 51-րդ քայլում: 8-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Ռիչարդ Ռապորտի, իսկ վերջին՝ 9-րդ տուրում սպիտակներով կխաղա Յու Յանջի հետ: Օգոստոսի 13-15-ը կանցկացվի կայծակնային խաղի մրցաշարը՝ 18 տուր։ Այս պահին Լևոն Արոնյանը 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 9 միավորով Վաշիե-Լագրավն է, իսկ Ֆաբիանո Կարուանան 8 միավորով երրորդ տեղում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր