00:00:00

«Արագիլները չեն կարողանում թռչել, ինքնուրույն կերակրվել»․ Հայկական բնապահպանական ճակատ (տեսանյութ)

12:13, 12 օգոստոս 2019

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում երեւում է, որ արագիլները չեն կարողանում թռչել, ինքնուրույն կերակրվել․ «Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռնել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին՝ փաստացի հասնելով մահվան դուռը։ Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում։ Տեսանյութն արված է 2019թ-ի օգոստոսի 4-ին Հովտաշենում»,- ասված է հաղորդագրության մեջ։   https://www.facebook.com/armecofront/videos/905677926482889/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր