00:00:00

Սյունիքի մարզի մի քանի համայնքներ որոշ ժամանակ գազ չեն ունենա

23:00, 11 օգոստոս 2019

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 12-ի ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատների, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Խաչինա և Լեռնաձոր համայնքների  գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։ «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր