00:00:00

Հովիտներում և նախալեռներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, եղանակը կշոգի 2-3 աստիճանով

18:23, 11 օգոստոս 2019

Առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ արագությամբ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր