00:00:00

«Խաղաղության մարտիկ» մրցույթի լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է

17:57, 11 օգոստոս 2019

ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում կայացավ «Դիպուկահար» մրցումը, որին մասնակից տղամարդ և կին զինծառայողները կրակում էին ԱԿ-74 ինքնաձիգով։ Մասնակիցներից յուրաքանչյուրը 100 մ տարածության վրա պառկած, ծնկից և կանգնած դրություններից 3-ական րոպեի ընթացքում 5-ական փամփուշտով պետք է խոցեր երեքական թիրախ։ Կանանց մրցապայքարում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը, տղամարդկանց՝ Ռուսաստանի ներկայացուցիչը։ «Խաղաղության մարտիկ» միջազգային բանակային խաղերի հաղթողները և մրցանակակիրների անունները կհայտարարվեն մրցման հանդիսավոր փակմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր