00:00:00

Վթար Դրմբոն-Ստեփանակերտ մայրուղու վրա. 48-ամյա վարորդը մահացել է

02:40, 11 օգոստոս 2019 Հասարակություն

Օգոստոսի 10-ին ժամը 19:52-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհատվածի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ակուրա» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից: Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարները օգնություն ցուցաբերելու նպատակով, ահազանգով մեկնել են պատահարի վայր: Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ վարորդ Մհեր Մկրտչյանը (ծնվ․ 1971թ․)։ Ուղևոր Մխիթար Հակոբյանը (ծնվ․ 1977 թ․) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր