00:00:00

Կխստացվեն գազալցակայաններում անվտանգության պահանջներն ու տուգանքները

23:39, 27 մարտ 2018 Տնտեսություն

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հանդես է եկել Ավտոգազալցման ճանապարհային կայանների (ԱԳԼՃԿ) կարգավորման օրենսդրական նախաձեռնությամբ, որով կխստացվեն անվտանգության պահանջները: Լրագրողների հետ հանդիպմանը տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշեց, որ օրենքի նախագիծը բավականին լուրջ փոփոխություններ կմտցնի ոլորտում: «Օրենսդրական փոփոխությունների արդյունքում մեքենան լիցքավորող անձը հատուկ համակարգի միջոցով կկարողանա ստուգել` արդյոք այն անցել է տեխզննում, թե ոչ և առկա է դրանում տեղադրված գազի բալոնի փորձարկումը փաստող վկայականը: Մեքենան չի կարող լիցքավորվել, եթե բացակայում է վկայականը, որ բալոնը փորձարկված է: Բացի այդ` լուծվում է նաև գազի ճնշման խնդիրը: Տեսչական մարմնում առցանց եղանակով երևալու է, թե ճնշումը 200-ից բարձր է, թե ոչ: Եթե ճնշումը մեկ րոպեից ավել լինի 200 մթնոլորտից բարձր, տեսչական մարմինն անմիջապես կարձագանքի»,- հայտնեց Լևոն Խալիկյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր