00:00:00

Մաքսայինում ոչինչ չի փոխվել. «կարգոները» կրկին ակտիվացան. «Ժողովուրդ»

12:56, 09 օգոստոս 2019 Մամուլ

Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները». նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները` դրա դիմաց վերցնելով որոշակի գումար: Փաստորեն, մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել: Կհիշեք` «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում եւ մաքսազերծում են իրենց ապրանքները: Դրանք անհատ ձեռներեցների եւ մաքսային կառույցների միջեւ միջնորդ կազմակերպություններ են : «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել եւ բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն` զբաղվում են ապրանքների ներմուծմամբ եւ մաքսազերծմամբ միաժամանակ: Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմը այլ կերպ է գործում, իսկ հասարակ քաղաքացիների համար` այլ: Կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով` ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոյսը պարտադրում են գրել` կիլոգրամը` 16 դոլար: Եւ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով` առանց մաքսային հայտարարագրման եւ պետական հսկողության կիրառման: Սակայն կոնկրետ մարդիկ կան, որ 4.5 դոլարով են մաքսազերծումն ավարտում։ Ծավալուն հետաքննությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր