00:00:00

Մեկնարկում են արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները. Տ. Ավինյան

00:53, 09 օգոստոս 2019 Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման համար։ Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալհղմամբ»,-գրել է Ավինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր