00:00:00

Սևանից բաց թողնված ջուրը 45 մլն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՀՀ վարչապետ

22:14, 08 օգոստոս 2019 Տնտեսություն

Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա նշանակում է, որ այսքան ջրաքանակ խնայվել է: «Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սևանից: Եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել: Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր