00:00:00

Ե՞րբ է հրապարակվելու Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը

15:33, 08 օգոստոս 2019 Տնտեսություն

Այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց Ամուլսարի հանքավայրում փորձագիտական եզրակացության  հրապարակման խնդրին։ Վարչապետ Նիոկ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին խնդրեց ներկայացնել իրավիճակը՝ ընդգծելով, որ  այդ թեման հասարակական լայն շրջանակներում քննարկվում է։ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց հաշվետվություն այն մասին, թե ինչ գործընթացներ են նախորդել փորձագիտական եզրակացության պատրաստմանը ու տեղեկացրեց, որ այդ եզրակացությունը միայն երեկ՝ օգոստոսի 7-ի առավոտյան է թարգմանված հանձնվել Քննչական կոմիտեին։ Գրիգորյանը նշեց՝  ժամանակ     է  անհրաժեշտ վերջնական սրբագրումների համար, ապա խոստացավ օգոստոսի 13-ը  հաշվետվությունը  այն ներկայացնել կառավարությանը։ «Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն», - արձագանքեց վարչապետը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեում  2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս քրեական գործի շրջանակներում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնելու էր լիբանանյան ELARD ընկերությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր