00:00:00

Մարտի 28-ը Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել

20:55, 27 մարտ 2018 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում հրդեհի հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ մարտի 28-ը համազգային սգո օր հայտարարելու հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Վաղը երկրի ամբողջ տարածքում ՌԴ-ի պետական դրոշները կխոնարհվեն։ Բացի այդ, մշակույթի հիմնարկներին եւ հեռուստառադիոընկերություններին առաջարկված է Սգո օրը չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում: Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, 60-ից ավելի տուժածներ դիմել են բուժօգնության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր