00:00:00

Օգոստոսի վերջին Սամվել Բաբայանի կուսակցությունը հիմնադիր համագումար կանցկացնի. «Ժողովուրդ»

13:47, 07 օգոստոս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոս ամսվա վերջին կամ սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտում նախատեսված է «Ժողովրդավար հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նշենք, որ այս կուսակցությունը առաջնորդելու է Սամվել Բաբայանը, որը հավակնում է լինել Արցախի նախագահի թեկնածու։ Այդ օրը տեղի կունենա հիմնադիր համագումարը, կհաստատվի կուսակցության ստեղծումը, ապա կընտրվեն նաեւ ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Եվ մինչ կուսակցության ստեղծումը Ստեփանակերտում արդեն գործում է Սամվել Բաբայանի գրասենյակը։ Եվ չնայած դեռ պարզ չէ՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկը կընդունվի, թե ոչ, եւ, ըստ այդմ, Բաբայանը կկարողանա գրանցվել որպես նախագահի թեկնածու, թե ոչ, սակայն նրա կողմնակիցները եւ հենց ինքը, կարելի է ասել, ակտիվ նախընտրական քարոզարշավ են վարում։ Հիշեցնենք, որ 2007 թվականին Սամվել Բաբայանն ուներ նաեւ իր կուսակցությունը՝ «Դաշինք» անվամբ։ Ավելի մանրամասն՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր