00:00:00

Կառավարության կառուցվածքային փոփոխությունները բախվել են օրենսդրական կազուսի․ «Փաստ»

13:37, 02 օգոստոս 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է․ Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավա­րության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմա­վորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։ Թերթի տեղեկություններով՝ այս գործըն­թացներից հետո քաղծառայության խորհուրդը և վերակազմավոր­ված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայ­տարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական կազուս։ Բանն այն է, որ միավորումից առաջ չի հաշվարկվել, որ մի շարք լրացուցիչ օրենսդրական լուծումների կարիք կլինի, միայն կատարվել է մե­խանիկական միացում։ Նշենք մի կարևոր հանգամանք ևս. աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, այնինչ մար­դիկ մինչ այժմ չգիտեն՝ կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, կամ ի՞նչ հաստիքում կհրամանագրվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր