00:00:00

«Փաստ». Ընդդիմադիր նոր կոնսոլիդացիա՝ արդեն աշնանը

13:10, 02 օգոստոս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում՝ հատկապես ընդդիմադիր սեգմենտում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ներկուլիսային բուռն քննարկումները շարունակվում են, ու, ըստ ամենայնի, մինչև հոկտեմբեր հնարավոր է 7 կուսակցությունների հայտարարության ձևաչափի օրինակով տեղի ունենա մի նոր կոնսոլիդացիա, բայց այս անգամ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը։ Թերթի աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կուսակցությունները պատրաստվում են հանրային օրակարգ ներկայացնել մի, այսպես կոչված, «աշխատանքային փաստաթուղթ», որտեղ համառոտ կերպով ներկայացված կլինեն իրենց քայլերի հաջորդականությունն ու քաղաքական նպատակները։ Կա տեղեկություն, որ այս կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև ՀԿ սեկտորի և փորձագիտական դաշտի առանցքային ներկայացուցիչներ»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր