00:00:00

Գյումրի տեղափոխվող  ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կավարտեն  մինչև հոկտեմբեր ամիսը․ ՊԵԿ նախագահ

17:01, 01 օգոստոս 2019 Տնտեսություն

Կառավարության նիստից հետո այսօր ՊԵԿ նախագահը նշեց՝   Գյումրի տեղափոխվող  ավտոմաքսատան կառուցման աշխատանքները կավարտեն  մինչև հոկտեմբեր ամիսը և հոկտեմբերից նոր ավտոմաքսատունը կսկսի գործել։ Լրագրողերի հարցին՝ իսկ ինչու են որոշել հիմա տեղափոխել ավտոմաքսատունը, չէ՞ որ հունվարից մեքենաների ներկրումը  տրամաբանորեն նվազելու է։ Անանյանը պատասխանեց՝ առաջիկայում ավտոմեքենաների աննախադեպ հոսք է լինելու և կանխատեսելը շատ դժվար է այս պահին։ ՊԵԿ նախագահը  պարզաբանեց, թե ինչու են ավտոմաքսատունը տեղափոխում հյուսիս՝ Գյումրի: «Ինչու հյուսիսում, որովհետև ակնկալում ենք նաև, որ պետք է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը լինի այն և այս գործառույթը պետք է կենտրոնանա այնտեղ: Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր