00:00:00

Օգտվելով մաքսատանը քաղաքացու ինքնավնասման փորձից՝ շատ քաղաքացիներ իրենց բեռները փախցրել

16:39, 01 օգոստոս 2019 Տնտեսություն

Այսօր  Կռավարության նիստից հետո՝  լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում   ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը  նշեց՝ Բագրատաշենի մաքսակետում բեռը մաքսազերծելու օրինական պահանջին ընդդիմացած ինքնավնասման փորձ կատարած քաղաքացու բեռը բուժօգնություն ստանալուց հետո ամբողջ ծավալով մաքազերծվել է: «Բեռն ամբողջ ծավալով մաքսազերծվել է: Նա վերցրել է բեռն ու գնացել», - ասաց Անանյանը: Պեհ նախագահի խոսքով՝ որոշ քաղաքացիներ հասցրել են արագորեն օգտվել իրավիճակից։ «Այդ գործընթացի ժամանակ, երբ մեր ծառայողները բոլորը զբաղված են եղել կամ օգնություն ցույց տալով կամ ուշադրությունը շեղվել է, շատ հայրենակիցներ օգտվել են իրավիճակից և բեռները փախցրել են: Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չուն, այդ շոուն չէին կազմակերպել, որ կարողանային բեռներ տանել, բայց ուզում եմ ուշադրությունը հրավիրել նրան, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք օգտվում են իրավիճակից», - ասաց Անանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր