00:00:00

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց «Պրոֆպանել» ՍՊԸ-ին

15:46, 01 օգոստոս 2019 Տնտեսություն

Կառավարությունը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, մաքսային արտոնություն տրամադրեց «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Պրոֆպանել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արևային վահանակների արտադրության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 385 մլն ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 2,9 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս կա 43 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4-5 նոր աշխատատեղ՝ 150,000 - 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5,9 մլրդ ՀՀ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր