00:00:00

Մենք հույս ունենք, որ ԵՄ–ի և ԵՄ առաջնորդների հետ բարդ շրջանն արդեն անցյալում է. Էրդողան

03:44, 28 մարտ 2018 Աշխարհ

Թուրքիան հույս ունի հաղթահարել Եվրամիության հետ հարաբերությունների բարդությունները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ԵՄ առաջնորդների հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ «Մենք հույս ունենք, որ ԵՄ–ի և ԵՄ առաջնորդների հետ բարդ շրջանն արդեն անցյալում է»,– ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան Եվրամիությունից սպասում է օգնության հաջորդ տրանշին, քանի որ միգրացիայի վերահսկողության համար ԵՄ–ի խոստացած 3 միլիարդից Անկարան դեռևս միայն 1,8 միլարդ եվրոն է ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր