00:00:00

«Փաստ». Երկու բնակարան, երկու ավտոտնակ, դրամական միջոցներ. ՀԾԿՀ նոր անդամի ունեցվածքը

13:43, 31 հուլիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր անդամ Սեդա Շահինյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ Ս. Շահինյանը հայտարարագրել է երկու բնակարան և երկու ավտոտնակ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 000 000 ՀՀ դրամ, 18 000 ԱՄՆ դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 085 945 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 5 114 947 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 2 970 998 ՀՀ դրամը ստացված փոխառություններից (վարկեր): Սեդա Շահինյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է դարձել 2019թ. մայիսին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր