00:00:00

«Փաստ». Հանձնարարական է իջեցվել. «Ագիտպրոպի» նոր քաղաքականությունը՝ բլոկել, բլոկել մինչև վերջ

13:21, 31 հուլիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն եւ ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների եւ օգտատերերի ցանկը։ Հանձնարարվել է նաեւ այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաեւ ՖԲ-ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ, ֆինանսական վնասներ պատճառում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր