00:00:00

Դավադրության «մարշալ-պլանը» կյանքի չկոչվեց. Սամվել Բաբայանի թիմում նահանջի տրամադրություններ են. «Իրատես»

13:45, 30 հուլիս 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի թիմում անորոշությունը գնալով խորանում է: Վերջիններս վստահ են եղել, որ իրենց հավաքած ստորագրությունները «մեծ տպավորություն» են թողնելու բոլորի վրա, ինչն էլ քարտ-բլանշ է դառնալու իրենց ձեռքին, որպեսզի կյանքի կոչեն դավադրության մարշալ-պլանը, ռուսական որոշակի ազդեցիկ ուժերի հովանավորության ներքո՝ ցնցումների տանեն Ղարաբաղը: Սակայն ստորագրությունների հրապարակումից «հինգ րոպե պակաս» հայաստանյան դեսանտի իջեցումը Ղարաբաղ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի տեսքով, ինչպես նաև ողջ հայ հանրության վերաբերմունքն այդ դավադրությանը, Բաբայանի թիմում նահանջի տրամադրությունները գերիշխող դարձրին: Նախատեսված էր, որ հուլիսի 21-ին պետք է տեղի ունենար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համագումարը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով: «Կամանդույուշչիի» թիմում այն տեսակետն է շրջանառվում, որ եթե կարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել ու մի կերպ մտնել խորհրդարան, դա արդեն մեծ բան կլինի»,- ասաց թիմին մոտ կանգնած մեր աղբյուրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր